Ո՞վ է փոխարինելու Անի Սամսոնյանին Երեւանի քաղաքապետարանում

Ո՞վ է փոխարինելու Անի Սամսոնյանին Երեւանի քաղաքապետարանում

Երեւանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցությունում ավագանու անդամի փոփոխություն է լինելու։ Բանն այն է, որ խմբակցության ավագանու անդամ Անի Սամսոնյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունով ԱԺ պատգամավոր է ընտրվել եւ գնալու է խորհրդարան։ Նրան փոխարինելու է «Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

Նշենք, որ Վարդանյանը անցած տարի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության ավագանու անդամ էր։

Խորհրդարանական ընտրություններին «Մենք» դաշինքով եղել է պատգամավորության թեկնածու, Երեւանի քաղաքապետարանում փորձագետ է։