Այս ստրուկ դատավորի հետ մենք տեղերով փոխվելու ենք․ նա նստելու է մեղադրյալի աթոռին

Այս ստրուկ դատավորի հետ մենք տեղերով փոխվելու ենք․ նա նստելու է մեղադրյալի աթոռին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ` դատավոր Մնացական Մարտիրոսյանի, տեղի էր ունենում Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը: Քիչ առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը 3 ամսով կալանավորեց նրան։ Ի դեպ, մեղադրող կողմն անգամ միջնորդել էր, որպեսզի գրավ կիրառեն։

«Ազատ մարդիկ ի վերջո ստրուկներին մեր երկրից դուրս են նետելու։ Դատավորը արդարադտության քողի տակ փորձում է իրականացնել այս բացարձակ ապօրինի հետապնդումը, նա այդ ստրուկներից մեկն է»,- լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց Ավետիք Չալաբյանը՝ խոսելով Մնացական Մարտիրոսյանի մասին։

«Հարգելի լրագրողներ, դուք ինքներդ եք տեսնում, թե նա ինչպես է առհասարակ իրեն պահում։ Նա բացարձակ անհաղորդ է մեր բոլոր փաստարկներին։ Իր որոշումները ընդունելիս՝ նա անգամ չի ուզում իր որոշումները հիմնավորել։ Այս դատավորը թող չմտածի, թե սա վերջանալու է ընդամենը վերաքննիչ բողոքով։ Այն մարդիկ, որոնք այսօր ինձ ապօրինի քրեական հետապնդման են ենթարկում, այն մարդիկ, որոնք ապօրինի սահմանափակում են իմ ազատությունը, այդ մարդիկ նստելու են մեղադրյալի աթոռին։ Մենք տեղերով փոխվելու ենք։ Այս դատավորը ու այն մարդիկ, որոնք այս դատավորին մղել են այս ապօրինությանը, նստելու են իմ տեղում։ Մենք դրան հասնելու ենք»,- ասաց Չալաբյանը։