Քոչարյանի գործով նիստն այդպես էլ չի մեկնարկում. դեպարտամենտը խնդիրը չի կարողանում կարգավորել

Քոչարյանի գործով նիստն այդպես էլ չի մեկնարկում. դեպարտամենտը խնդիրը չի կարողանում կարգավորել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը։ Կես ժամից ավելի է՝ դատավարության կողմերը ներկա են, սակայն նիստը չի մեկնարկում. պատճառը տեխնիկական է։

Ապակեպատ դահլիճում այս կողմ գտնվողների համար ձայնը լսելի չէ։ Մասնագետներն աշխատում են, սակայն խնդիրն այդպես էլ չի լուծվում։

Նշենք, որ Ռ.Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործով 4֊րդ նիստն է, այս օրերի ընթացքում մշտապես նման խնդիր առաջացել է, սակայն դատական դեպարտամենտն այդպես էլ չի կարողանում լուծել հարցը՝ ապահովելով դատավարության բոլոր մասնակիցների խոսքի հասանելիությունն ապակիներից այս կողմ։