Ավիավթար ԱՄՆ-ում, կա երեք զոհ

Ավիավթար ԱՄՆ-ում, կա երեք զոհ

Երեք մարդ է զոհվել ԱՄՆ Սան Անտոնիո քաղաքում /Տեխասի նահանգ/ տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով։ Կործանվել է թեթեւ շարժիչավոր ինքնաթիռ։ Զոհվել է երեք մարդ։ Այս մասին հայտնում է NBC-ն։ Նախնական վարկածի համաձայն, ավիաաղետի պատճառը ինքնաթիռի շարժիչի խափանումն է եղել։ Հայտնի է նաեւ, որ օդաչուն փորձել է հարկադիր վայրէջք կատարել, սակայն անհաջող։