Կորոնավիրուսից Իրանի եւս երկու քաղաքացի է մահացել

Կորոնավիրուսից Իրանի եւս երկու քաղաքացի է մահացել

Եվս երկու իրանցի, ովքեր վարակված են եղել կորոնավիրուսով, մահացել են փետրվարի 25-ին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրանական մամուլի հրապարակումները։

Այսպիսով, Իրանում, նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 14-ի։ Սա մահացության ամենաբարձր ցուցանիշն է, որ գրանցվել է Չինաստանից դուրս՝ սկսած անցյալ տարեվերջից։ Իրանում չեղյալ են հայտարարվել բազմամարդ միջոցառումները, փակվել են դպրոցները, համալսարանները, մարզական համալիրները։