Ինչի՞ կարաք տասը հոգու 30 միլիոն տաք, բայց չեք կարա էս զոհվածների մամաներին որևէ մի բանով օգնեք․ զոհվածի մայրը՝ նախարարին (տեսանյութ)

Ինչի՞ կարաք տասը հոգու 30 միլիոն տաք, բայց չեք կարա էս զոհվածների մամաներին որևէ մի բանով օգնեք․ զոհվածի մայրը՝ նախարարին (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր առավոտից կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են սկսել զոհված զինվորների ծնողները։ Նրանք փակել էին կառավարության շենքի մուտքը և թույլ չէին տալիս նախարարներին մտնել ներս։ Հատուկենտ այդ մուտքով ներս մտնող նախարարներին բռնեցնում և իրենց պահանջն էին ներկայացնում, թե ինչու են Մարտի 1-ի զոհերի հարազատնեերին որոշել 30 մլն դրամ հատկացրել, իսկ իրենց՝ ոչ։ Նրանք նախարարներին նաև հիշեցնում են, որ իրենց զավակների արյան շնորհիվ է, որ այսօր իրենք պաշտոն ունեն և վայելում են կյանքը։

Մասնավորապես, նրանք բռնեցրել էին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, ապա նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին։

«Ինչի՞ կարաք տասը հոգու 30 միլիոն տաք, բայց չեք կարա էս զոհվածների մամաներին որևէ մի բանով օգնեք»,-դիմելով Հակոբ Արշակյանին՝ ասաց զոհված զինվորներից մեկի մայրը։

Մանրամասն՝ տեսանյութում։