2 օրով կփակվի օդային տարածքը

2 օրով կփակվի օդային տարածքը

Մոլդովայի իշխանությունը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի պատճառով երկու օրով կփակի երկրի օդային տարածքը: Այս մասին հայտնում է երկրի կառավարության մամուլի ծառայությունը։

«Ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով քաղաքացիական օդանավերի, այդ թվում՝ անօդաչու սարքերի (դրոնների) բոլոր թռիչքներն արգելված են Մոլդովայի ամբողջ տարածքում, իսկ քաղաքացիական ավիացիայի վարչություն ներկայացված թռիչքների ծրագրերը մայիսի 31-ից հունիսի 2-ը ընկած ժամանակահատվածում չեն ընդունվում»,– ասված է Մոլդովայի կառավարության տելեգրամյան ալիքում:

Նշենք, որ գագաթնաժողովին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այնտեղ նախատեսված է ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը: