Պետության պարագայում կտրուկ շարժումներ անելը լավ չէ. Ալեն Սիմոնյան

Պետության պարագայում կտրուկ շարժումներ անելը լավ չէ. Ալեն Սիմոնյան

Լրագրողի հարցին, թե Հայաստանը պատրա՞ստ է Եվրամիության անդամակցության թեկնածու դառնալ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Միանշանակ պատրաստ ենք ու շարժվելու ենք այն ուղղությամբ, որը մեզ առավել անվտանգություն կապահովի» ։ 

«Որովհետեւ չենք ուզում շտապել, չենք ուզում ստացվի, որ միակողմանի քայլ է կատարվում, մեր գործողությունները ցույց են տալիս, նույնիսկ ցուցանիշներով մենք շատ ավելի բարձր դիրքերում ենք, քան նույնիսկ ԵՄ անդամ պետություններից շատերը։ Դա մենք չենք ասսում, դա ասում են ԵՄ մեր գործընկերները բանաձեւերով եւ այլն, ես կարծում եմ՝ այդ ուղղությամբ պետք է մտածել, բայց կրկնում եմ՝ պետք չի շտապել, որովհետեւ պետության կողմից կտրուկ քայլեր անել պետք չի»,- ասել է նա: