Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ ՍԴ

Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ ՍԴ

Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը։ Բարձր դատարանը որոշեց, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։

Հարցը քննարկվել էր գրավոր ընթացակարգով։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Հիշեցնենք, որ 2022-ի տարեվերջին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել կառավարությունը։ Ըստ կառավարության՝ սրանով հնարավորություն է ստեղծվում Ադրբեջանին պատասխանատվության կանչել պատերազմական հանցագործությունների դեպքերով։

Նշենք, որ այս համաձայնագրի վավերացմամբ՝ Հայաստանը պարտավորություն է ստանձնելու կատարելու Միջազգային քրեական դատարանի որոշումները, ինչպես հայտնի է՝ վերջին որոշումներից է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշումը