Այո, պիտի մասնակցեմ վաղվա հայահավաքին․ Արտակ Թովմասյան

Այո, պիտի մասնակցեմ վաղվա հայահավաքին․ Արտակ Թովմասյան

Այո, ես պլանավորել եմ մասնակցել հայահավաքին։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը։

Թովմասյանը, որը ավելի վաղ հայտնել էր, որ  պատրաստվում է քաղաքականություն մուտք գործել իր աջակիցներին կոչ արեց անտարբեր չլինել և հունվարի 28-ին մասնակցել հայահավաքին, նշելով, որ միևնույն ժամանակ  պլանավորում են թիմով նշել նաև հայոց բանակի օրը։

«Միջոցառում ենք անցկացնելու «Արմեդ» բժշկական կենտրոնում, որտեղ վերականգնողական փուլում են գտնվում մեր վիրավոր տղաներից 41-ը»։

Թովմասյանը տեղեկացրեց նաև, որ կազմվել է «Խաղաղությունը նրանց աչքերով» բարեգործական հատուկ ծրագիր, որի շրջանակներում կնկարվի 40 կտավ, ապա կկազմակերպվի նաև բարեգործական միջոցառում, որից ստացված գումարները կուղղվեն զինծառայողների ու վիրավորների առողջական խնդիրների լուծմանը։