Մասնագիտական հանձնաժողով՝ «Թատրոնի մասին» օրենքի մշակման համար

Մասնագիտական հանձնաժողով՝ «Թատրոնի մասին» օրենքի մշակման համար
Լիլիթ Մակունց

Մշակույթի նախկին նախարար, այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 2018 թ․ նոյեմբերի 6-ին ստորագրել է հրաման, որով նախատեսվում է «Թատրոնի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծել մասնագիտական հանձնաժողով եւ հաստատել դրա անհատական կազմը, որի մեջ ընդգրկված են մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, «Հայ դերասանների միություն» ՀԿ նախագահ Արթուր Ղուկասյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, թատերագետ Արա Նեդոլյանը, ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, բեմադրիչ, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը, մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյանը, մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյանը, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղղեկավար եւ տնօրեն Ռուբեն Բաբայանը եւ բեմադրիչ Արսեն Աբրահամյանը։