Պուտինի ու Շոյգուի սիբիրյան հանգիստը․ նրանք շշուկով են խոսում (տեսանյութ)

Պուտինի ու Շոյգուի սիբիրյան հանգիստը․ նրանք շշուկով են խոսում (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի` սեպտեմբերի սկզբին սիբիրյան տայգայում անցկացրած հանգստից կադրեր են հայտնվել համացանցում: 

Տեսանյութը ներառում է մի քանի դրվագ: Այսպիսով, նրանցից մեկում նրանք խոսում են շշուկով, հավանաբար, որպեսզի չվախեցնեն կենդանիներին:

Մեկ այլ դրվագում Պուտինն ու Շոյգուն քայլում են լեռներով և, ենթադրաբար, ստուգում են արջերի որջերը: Այնուհետև նավարկություն, ձկնորսություն, ապա ցուցադրվում է բռնված ձուկը: Մեկ այլ դրվագում Շոյգուն, նայելով Պուտինի վրանի ներսը, այնտեղ հայտնաբերում է անսովոր բուխարի` նկարված օջախով: Պետության ղեկավարը նշում է. «Իսկ դուք իզուր եք ծիծաղում, ի դեպ, դա նույնիսկ տաքացնում է»: Ցույց  է տրվում նաեւ, թե ինչպես է Պուտինը նստած կրակի մոտ:

Մանրամասն՝ տեսանյութում