Իրանում կարծում են, որ Թրամփը կվերընտրվի գալիս նախագահական ընտրություններում

Իրանում կարծում են, որ Թրամփը կվերընտրվի գալիս նախագահական ընտրություններում

Ամենայն հավանականությամբ Դոնալդ Թրամփը կվերընտրվի գալիք նախագահական ընտրություններում եւ հաջորդ չորս տարիները կշարունակի պաշտոնավարել։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը՝ Սպիտակ տան գործող ղեկավարի վերընտրության հավանականությունը համարելով բավական բարձր։ Շվեդիայում ապրող իր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ Զարիֆը մասնավորապես ասել է․ «Թրամփի նոր հաղթանակի հնարավորությունը շատ բարձր է։ Սակայն դատելով ամեն ինչից, երկարաժամկետ հեռանկարի համար նրա տնտեսական քաղաքականությունը չի կարող օգուտ բերել ԱՄՆ-ին։ Սակայն այն, որ եւս չորս տարի Թրամփը շարունակելու է զզվեցնել աշխարհին, բավական հնարավոր է»,- Tabnak-ի փոխանցմամբ ասել է Զարիֆը։