Ողբերգական ավտովթարը 36 մարդու կյանք է խլել Հնդկաստանում
Հնդկաստանի հյուսիսում տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով երեսունվեց մարդ է զոհվել։ Եւս տասը՝ ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ։ Համաձայն NDTV-ի, Ուտարակխանդ նահանգի Մարչուլա քաղաքում ավտոբուսն ընկել է կիրճը։
Ավտոբուսը եղել է նախատեսված 45 ուղեւորի համար։ Վարորդը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը, ինչի հետեւանքով էլ, ըստ նախնական վարկածի, տեղի է ունեցել ողբերգական պատահարը։ Կիրճի խորությունը, որտեղ ընկել է ավտոբուսը, երկու հարյուր մետր է։ Տուժածները տեղափոխվել են մոտակա բուժհաստատություններ։ Հինգ մարդու ճակատագիր դեռ մնում է անհայտ։ Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները։
Կարծիքներ