Երկիրը լավ ա լինելու, ուրիշ ո՞նց կարա լինի․ ՔՊ-ական նախկին պատգամավոր, դատավոր Դավթյան

 Երկիրը լավ ա լինելու, ուրիշ ո՞նց կարա լինի․ ՔՊ-ական նախկին պատգամավոր, դատավոր Դավթյան

Ես մտածում եմ, որ մեր երկիրը լավ ա լինելու, ուրիշ ի՞նչ տարբերակ կարա լինի։ Այս մասին քիչ առաջ դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական նախկին պատգամավոր, դատավոր Արթուր Դավթյանը։

«Ես դատավոր եմ աշխատում, որ լավ լինի, դա է»,- ասաց Դավթյանը՝ լրագրողների հարցերին ի պատասխան, թե ինքը անձամբ ինչ է անում, որ լավ լինի։ Դավթյանը, նշենք, անգամ չկանգնեց, խուսափելով լրագրողներից՝ արագ փորձեց մտնել շենք։