Կիեւն Ռուսաստանի հետ կբանակցի, բայց ․․․
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններն անխուսափելի են։ Այս մասին նա խոսել է «1+1»-ի հետ զրույցի ընթացքում։ «Ես կարծում եմ, որ ուշ կամ շուտ Ռուսաստանը կհամաձայնի բանակցել։ Այլ է հարցը, թե ինչպես եւ ինչ պայմաններով։ Սակայն եթե մենք ցանկանում են խաղաղություն, ապա պետք է խոսել»,- ասել է Բոգդանը։ Կիեւում ցանկանում են բանակցությունները շարունակել առանց նախկին վարչակազմի բանակցող ներկայացուցիչ Վիկտոր Մեդվեդչուկի։ Մեդվեդչուկն էլ իր հերթին է հայտարարել, որ դուրս է գալիս բանակցություններից եւ չի ցանկանում ներկայացնել Զելենսկու վարչակազմը այդ գործընթացում։
Կարծիքներ