60 տարի առաջ այս օրը մարդը նվաճեց տիեզերքը
Այսօր՝ ապրիլի 12-ին լրանում է մարդու՝ տիեզերք առաջին անգամ թռչելու 60-ամյակը։ 1961 թվականի ապրիլի 12-ին խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինը բացեց նոր դարաշրջան մարդկության պատմության մեջ, առաջին մարդը լինելով, ով կատարեց թռիչք դեպի տիեզերք։ Նա տիեզերական առաջին թռիչքի ժամանակ մեկ անգամ պտտվել է Երկիր մոլորակի շուրջ եւ բարեհաջող վայրէջք կատարել Սարատովի մարզում։
Առաջին թռիչքն իրականացվել է Բայկոնուր տիեզերակայանից, «Վոստոկ» տիեզերանավով։ 1961 թվականի ապրիլի վերջից Գագարինը խորհրդային իշխանությունների կողմից գործուղվել է արտասահման՝ «խաղաղության առաքելությամբ։ Երեք տարում այցելել է մոտ երեսուն երկիր։ Իր պատմական թռիչքից հետո Գագարինը սկսել է աշխատել տիեզերագնացների պատրաստման կենտրոնում, որն այսօր կրում է նրա անունը։ Զոհվել է 1968 թվականի մարտի 27-ին МиГ-15УТИ ուսումնա-վարժանքային կործանչի փորձարկման ժամանակ։ Ինքնաթիռում եղել է նաեւ ինստրուկտոր օդաչու Վլադիմիր Սերյոգինը, ով նույնպես զոհվել է։
Կարծիքներ