10 երկրպագու ձերբակալվել է

Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի «Սպարտակ»-«Զենիթ» հանդիպումից հետո իրավապահ մարմինները ձերբակալել են առնվազն 10 երկրպագու։
Խաղը, նշենք, կայացել է մարտի 16-ին Մոսկվայի «Լուկոյլ Արենա» մարզադաշտում և ավարտվել է «Սպարտակի»՝ 2:1 հաշվով հաղթանակով։ Հանդիպման ընթացքում մայրաքաղաքային թիմի երկրպագուների տրիբունաներում ծխային ռումբեր են վառվել, ինչը հանգեցրել է իրավապահների միջամտությանը։
Մոսկվայի Տուշինսկի դատարանը ստացել է հաղորդումներ՝ կապված մարզական միջոցառումների ընթացքում հանդիսատեսի վարքագծի կանոնների խախտման հետ։ Խախտում կատարած անձանց սպառնում է մինչև 10 հազար ռուբլի տուգանք կամ պարտադիր աշխատանք, ինչպես նաև 6 ամսից մինչև 3 տարի ժամկետով մարզական իրադարձություններին մասնակցելու արգելք։
Կարծիքներ