Գագիկ Վանոյանը՝ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ

Գագիկ Վանոյանը՝ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ

Հունվարի 23-ին տեղի է ունեցել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի արտահերթ համագումարը, որի օրակարգում ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունն էր:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրված էր մեկ թեկնածու՝ ՀՄՖ փոխնախագահ Գագիկ Վանոյանը, որն ընտրվել է միաձայն՝ հաղորդում է Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Գագիկ Վանոյանը փոխարինել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին, որը ֆեդերացիան ղեկավարում էր 1998 թվականից: Ալբերտ Ազարյանն ընտրվել է ֆեդերացիայի պատվավոր նախագահ:

Ֆեդերացիայի քարտուղարի պարտականությունները կկատարի Սահակ Անտոնյանը, փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի Շուշանիկ Հարութունյանը, անդամներ են դարձել Հակոբ Սերոբյանը, Գայանե Ներսեսյանը, Եղիսաբեթ Չատրջյանը, Դավիթ Ֆահրադյանը, Հարություն Մերդինյանը:

Գագիկ Վանոյանի կենսագրությունը՝

Գագիկ Մարտիկի Վանոյանը ծնվել է 1985 թվականի մայիսի 5-ին Երեւանում:

2002-2006 թթ սովորել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտում:

2011-2015թթ սովորել է Գավառի պետական համալսարանում:

5 տարեկանից զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ:

2000-2008 թվականներին եղել է սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ: ՀՀ չեմպիոն է, միջազգային մրցաշարերի մրցանակակիր, սպորտի վարպետ:

2018 թվականին ընտրվել է ՀՄՖ փոխնախագահ:

2010 թվականից մինչև այսօր աշխատում է ՀՀ պետական պահպանության ծառայությունում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: