«Ֆեդոր» անունով ռոբոտը առաջարկել է ռոբոտների գաղութ ստեղծել

«Ֆեդոր» անունով ռոբոտը առաջարկել է ռոբոտների գաղութ ստեղծել

Ռուսական «Ֆեդոր» անունով տիեզերական ռոբոտն առաջարկել է Մարս մոլորակի եւ այլ մոլորակների վրա ստեղծել ռոբոտ-ավատարների գաղութ՝ Արեգակնային համակարգի մոլորակները յուրացնելու համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Նշենք, որ Ֆեդորը մերձերկրային ուղեծիր էր ուղարկվել դեռ օգոստոսի 22-ին Союз МС-14 արբանյակով։ Հինգ օր անց այն կայանել է Միջազգային տիեզերական կայանում, իսկ սեպտեմբերի 7-ին վերադարձել Երկիր մոլորակ։