Պակիստանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ 

Պակիստանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ 

Պակիստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Իսխակ Դարը հայտարարել է, որ Հնդկաստանի դեմ Պակիստանի ԶՈՒ հարվածները ունեն ինքնապաշտպանական բնույթ։ Այս մասին հայտնում է Geo TV-ն։ Նախարար Դարն իր հայտարարության մեջ ասել է, որ իր երկրի ԶՈՒ-ն, կապված ռեգիոնում լարվածության կտրուկ աճի հետ, բերված է մարտական պատրաստականության բարձրագույն վիճակի։ Իսկ վերջին ռազմական պատասխանը հնդկական կողմի հարվածներին, ըստ նրա, այլ բնույթ չեն ունեցել, քան միայն ինքնապաշտպանականը։

Պակիստանյան պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է իր դերակատարությունն ունենա եւ Հնդկաստանին ստիպի գիտակցել սեփական գործած սխալների լրջությունը։ Նա դատապարտել է Նյու-Դելիի գործողությունները, որոնք վերջինս իրականացրել է ընդդեմ Պակիստանի՝ վերջին երկու օրերի ընթացքում, դրանք որակելով ստի եւ կեղծիքի անդադար հոսք։ Միաժամանակ նաեւ ասել է, որ Իսլամաբադը չի կարող նստել ու սպասել, մինչ Նյու-Դելին իր սադրանքները կիրականացնի։