Արյունոտ գիշեր՝ ՌԴ-ում. գրոհել են Մոսկվայի վրա, զոհերի մեջ 9-ամյա երեխա կա
Այս գիշեր անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակում է տեղի ունեցել Ռուսաստանի մի շարք մարզերի, այդ թվում՝ մայրաքաղաքի վրա։ Մոսկվայի և Մերձմոսկովյան մարզի վրա հարձակման փորձի ժամանակ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են առնվազն 14 անօդաչու թռչող սարք, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
ԱԹՍ-ների հարձակումների հետեւանքով մերձմոսկովյան Ռամենսկոեում տուժել են բնակելի շենքեր։ Իսկ Լյուբլինոյի տարածքում հրդեհվել են 11-12-րդ հարկերում գտնվող բնակարաններ, ինչի հետևանքով 9-ամյա երեխա է զոհվել: Տուժածներ ևս կան: Մայրաքաղաքի ուղղությամբ գրոհած անօդաչու թռչող սարքերից մեկն ընկել է Ժուկովսկի օդանավակայանի մոտ։
Մոսկվայի Շերեմետևո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով թռիչքներն ու վայրէջքները հետաձգվել կամ չեղարկվել են։
Ավելի ուշ ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարել են Բրյանսկի տարածքում 59 ԱԹՍ-ների ոչնչացման մասին։ Ինչպես հայտնել է տարածաշրջանի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը Telegram-ի իր ալիքում, կորուստներ կամ ավերածություններ չկան։
Տուլայի, Լիպեցկի, Կալուգայի մարզերում ևս ԱԹՍ-ներ են խոցվել:
Կարծիքներ