Ի՞նչ իմանային, որ Փաշինյանը իրենց հանձնելու է Ալիևին
1991-ին Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ տասնամյակներ անց Փաշինյանը իրենց հանձնելու է Ալիևին։
1991-ի այս օրն Արցախի ժողովուրդը քվեարկեց հանուն Անկախ և Ազատ Արցախի։
1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը «այո» ասաց անկախությանը:
Այս մասին այսօր հայտարարել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը: «Հանրաքվեին մասնակցել է 108.736 մարդ կամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների 82 տոկոսից ավելին:
Արցախի անկախությանը «այո» է ասել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 99 տոկոսը կամ 107. 648 մարդ:
Հայաստանի իշխանությունների սուրբ պարտականությունը պետք է լիներ ամեն գնով բանակցություններում պաշտպանել Արցախի ժողովրդի որոշումն ու հասնել դրա միջազգային ճանաչմանը, բայց Փաշինյանի ռեժիմը հանձնեց Արցախը։
Ու ոչ միայն հանձնեց, այլ նաև իր հանցավոր անգործությամբ նպաստեց Արցախի հայաթափմանը»,- նշել է նա:
Կարծիքներ