Հնդկաստանում մահացել է «կյանքի խմիչքը» հայտնագործած յոգը

Հնդկաստանում մահացել է «կյանքի խմիչքը» հայտնագործած յոգը

Հնդկաստանի Գուջարատ նահանգում 90 տարեկան հասակում մահացել է յոգ Պրահլադ Ջանին, ով, ինչպես նշվում է իր կյանքի գոնե 76 տարին ապրել է առանց սնունդի եւ ջրի։ Յոգը հայտարարում էր, որ հայտնաբերել է «կյանքի խմիչքը» եւ ապրում է դրանով։ Այս մասին հայտնում է NDTV-ն։ Յոգ ճգնավորը մահացել է իր հարազատ Չարադա գյուղում, որտեղ նրան բերել էին իր իսկ խնդրանքով, մի քանի օր մահվանից առաջ։ Պրահլադ Ջանին բազմիցս ստուգվել է հոսպիտալներում եւ առաջնակարգ բուժհաստատություններում։ Մասնագետների համար մինչ այժմ գաղտնիք է, թե ինչպես է նա ապրել առանց ուտելու եւ խմելու։ Արտասահմանյան շատ մասնագետներ, սակայն կարծում են, որ հնդիկ մասնագետների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները առանձնապես վստահելի չեն։