Արայիկ Հարությունյանը լավ կանի, Նիկոլ Փաշինյանին պետական դավաճան ճանաչի

Արայիկ Հարությունյանը լավ կանի, Նիկոլ Փաշինյանին պետական դավաճան ճանաչի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր որոշում է ստորագրել, որով ռազմական դրության ժամանակ սահմանափակումներ է սահմանել: Որոշման մեջ մասնավորապես նշվում է.

«Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին:
Նախագահի հրամանագրով` արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաև Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին կազմակերպվող հավաքների, որոնք կարող են կազմակերպվել միայն Արցախի Հանրապետության կառավարության թույլտվության դեպքում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ սահմանափակվում է կարծիքի արտահայտման ազատությունը, արգելվում են տեղեկատվության որևէ միջոցով Արցախի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կամ հասարակական կարգի, տնտեսության բնականոն զարգացման վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում՝ դրանց դեմ ուղղված քարոզչությունը»,- ասված է որոշման մեջ:

Արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Բելա Լալանյանին հարցրինք, թե ի՞նչ դիրքորոշում ունի այս սահմանափակումների վերաբերյալ. 

«Ինքս կողմնակից եմ սահմանափակումներին։ Մի քանի անգամ կոչ եմ արել նախագաhին՝  ստորագրել հրաման՝ ռազմական դրությամբ նախատեսվող որոշ արգելքների ու սահմանափակումների մասին։ Մեր իրավիճակում դա ուղղակի անհրաժեշտություն է, որը կնպաստի տարբեր աղբյուրներից սնվող սադրիչների բերանը փակելուն,
և ուրեմն, կնպաստի բարոյահոգեբանական կայուն միջավայր պահպանելու ջանքերին, ինչը չափազանց կարևոր  է բլոկադայի մեջ գտնվելու պարագայում։ Սահմանափակումները նաև կնպաստեն խուճապային իրավիճակներ կանխարգելելուն, նաև ապատեղեկատվություն չտարածվելուն։Այսինքն, ըստ էության, մենք, այո, գտնվում ենք ռազմական դրության մեջ և դրանով պայմանավորված սահմանափակումները տրամաբանական են, անտրամաբապականը սահմանված սահմանափակումներն են ։

Ի՞նչ է նշանակում սահմանափակվում են տեղեկություններ որոնելը և ստանալը: Մի կողմ թողնենք այն, որ սա հակասում է նույնիսկ ռազմական դրության կետերին, բայց հետաքրքիր է, թե ինչպես են իրականացնելու այդ սահմանափակումը,ի՞նչ մեխանիզմով: Այսինքն, ստացվում է, որ նախագահը մի որոշում է ստորագրել, որը անհնար է ի կատար ածել: Այդ դեպքում իմաստը ո՞րն է,  ավելին՝ նման որոշումներն իրենց հերթին խուճապ են առաջացնում, ոչ թե այն կանխարգելում են, այսինքն` ունքը սարքելու տեղ՝ աչքն էլ վնասեցին …»: 

Լալայանին հարցրինք, թե, իր կարծիքով, ինչո՞ւ է հիմա նման հրաման ստորագրվել.  «Թե ինչու է հենց հիմա ստորագրել, կարելի է եզրակացնել կամ ենթադրել ։ Բայց պետք է ասեմ, որ սա առաջին անգամը չէ, որ նախագահը որոշում է ստորագրում ՝ մասնավորապես, արգելում հավաքները, տեղեկություն տարածելը, որը կարող է գաղտնիություն պարունակել։ Եթե կարճ ասեմ. հենց առաջին խախտողն էլ իշխանությունն է լինում։ Նախագահը ատորագրում է, հետո իր աջակցությամբ բազմահազարանոց միտինգ է կազմակերպվում ..  կամ 
երկու ամիս շարունակ հրապարակում , այսինքն, նախագահականի դիմաց հավաքված նստացույց են անում ու  էլի ոչինչ, կամ պետական լրահոսում է լինում անթույլատրելի վրիպումներ՝ տեղեկատվական անվտանգության կոպիտ խախտումներով։ Հետաքրքըր է նաև իմանալ, թե ռազմական դրության մասին ստորագրված նախորդ հրամանները երբ են չեղարկվել , որ կարիք եղավ նորը ստորագրելու ..կամ արդյոք արդյունավետ է եղել, ինչ- որ արդյունք ստացվել է նախորդ հրամաններից, որ հերթականն է ստորագրվում …:»

Ես ավելի քան վստահ եմ, որ պաշարման մեջ գտնվող, սեփական ազգի կողմից դավաճանված, բախտի քմահաճույքին թողնված ժողովրդին պետք է ծնողական խնամքով ու հոգատարությամբ ու այո, ծնողական խստությամբ վերաբերվել,
բայց խստապահանջությունը ստրկացնելը չէ: Եթե ընդհանրացնեմ ասելիքս՝  այդ որոշումը որևէ արդյունք չի տալու։ Այսօր մեր առջև ծառացած են  ճակատագրական խնդիրներ ։ Պետք է սևեռվել դրանց լուծման վրա, եթե նպատակ ունենք փրկելու Արցախը։ Ավելի ճիշտ կանի նախագահը Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողին պետական դավաճան ճանաչելու մասին որոշում ստորագրի։ Այ դա մեծ նպաստ կբերի Արցախը փրկելու գործին»,- ասաց Լալայանը: