Ռուս-թուրքական առեւտրային խնդիրները դեռ չեն հաղթահարվել 

Ռուս-թուրքական առեւտրային խնդիրները դեռ չեն հաղթահարվել 

Պաշտոնական Անկարայի կողմից ձեռնարկված քայլերը Ռուսաստանի հետ վճարումային գործառնությունների մասով առաջացած խնդիրների հաղթահարման ուղղությամբ, դեռեւս իրավիճակը չեն հանգուցալուծել։ Թուրքական կողմը չի ցանկանում հայտնվել ռիսկային ուշադրության կենտրոնում։ Այս մասին գրում է Ekonomım-ը, վկայակոչելով թուրքական գործարար համայնքում ունեցած իր աղբյուրների փոխանցած տեղեկությունները։ Ներկայումս թուրքա արտահանոցները դեպի Ռուսաստան վճարումային խնդիրների առկայության պայմաններում փորձում են հարցը կարգավորել երրորդ երկրների բանկերի միջոցով։

Համաձայն թուրքական օրենսդրության, կա երկրների ցանկ, որոնց հետ գործառնությունները թույլատրված են՝ բանկերի շրջանցումով։ Ցանկում ընդամենը 33 պետություն է ներառված։ Թուրքական իշխանությունները իհարկե ինչ-ինչ քայլեր ձեռնարկում են Ռուսաստանի հետ արտաքին առեւտրային ոլորտում ի հայտ եկած խնդիրները կարգավորելու համար, սակայն նաեւ նշում են, որ որոշումները գերզգայուն ժամանակներում են կայացվու մեն պետք է չափազանց զգուշավոր լինել եւ հաշվի առնել նաեւ միջազգային խաղի կանոնները, որպեսզի հավելյալ ռիսկեր չառաջանան։

Նշվում է, օրինակ, որ եթե սովորաբար վճառումային հարցերը կոնտրագենտները պետք է փակեին 180 օրվա ընթացքում, ապա Ռուսաստանի պարագայում, ծանուցման ներկայացմամբ, դա հնարավոր է իրականացնել 24 ամսվա ընթացքում։