Արցախը Լևոնի հոր ու հոր ընկերների կյանքի գնով պահած հողն է․ Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն հրապարակել է իր եւ ամուսնու՝ Լևոն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ ընտանիքով են՝ Արցախում։
Տեսանյութին կից երգչուհին գրառում է կատարել՝ նշելով, որ իր եւ իր ամուսնու պայքարը երբեք իշխանության գալու մասին չի եղել․ «Այսօր էլ կշարունակենք զբաղվել մեր գործերով, եթե չլիներ այս սարսափելի իրավիճակը։ Ինձ համար սա հայի հայ մնալու պայքարն է, արժանապատվության։ Լևոնի համար նաեւ իր ծննդավայրն է, իր հողն է, բարեկամներն են, ընկերներն ու մորաքույրերն են՝ այս պահին նկուղում գտնվող․․․Իր հոր ու հոր ընկերների կյանքի գնով պահած հողն է, որն այսօր այս ճակատագրին է արժանացել․․․․
ՀԳ․ Լեւոնն այս պահին ուղեղի ցնցումով հիվանդանոցում է, այսօր հրապարակում երկուսիս փոխարեն կլինեմ ես»։
Նշենք, որ այսօր Լևոն Քոչարյանին ոստիկանները ծեծի էին ենթարկել, նա ուղեղի ցնցումով տեղափոխվել էր հիվանդանոց։
Կարծիքներ