Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 15-ով

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 15-ով

Վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք։ Մահացության նոր դեպքեր չկան։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 1088 մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը 17 է։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1321-ի։ Կարանտինում գտնվում է 7597 մարդ։

Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը օգոստոսի 15-ին կազմել է մոտ 21,4 միլիոն մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը մոտ 764 հազար է, առողջացածներինը՝ ավելի քան 14,1 միլիոն մարդ։