Իրանը խոստովանել է, որ պատահաբար կործանել է ուկրաինական ինքնաթիռը

Իրանը խոստովանել է, որ պատահաբար կործանել է ուկրաինական ինքնաթիռը

Ուկրաինական «ՄԱՈւ» ավիաընկերության մարդատար «Բոինգ» ինքնաթիռը, որը ընկել էր Թեհրանի մոտակայքում, կործանվել է «մարդկային անփութության» պատճառով։ Այս մասին ասվում է Իրարանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գերագույն շտաբի տարածած հայտարարությանում։ 
 

Հայտարարության մեջ նշվում է, որ ինքնաթիռը կործանել են, քանի որ այն թռիչքի պահին եղել է կարևոր ռազմական օբյեկտի հարևամնությամբ, դա տեղի է ունեցել «բարձր մարտական պատրաստության» պայմաններում, որը կապված էր ԱՄՆ-ի ի կողմից հավանական պատասխանի հետ։ Հիշեցնենք, որ Իրանը հրթիռակոծել էր Իրաքում ԱՄՆ ռազմաբազաները։ 
 

Թեմային իր Թվիթերի էջում անդրադարձել է նաև Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը՝ ասելով, որ ինքնաթիռը կործանվել է «մարդկային սխալի հետևանքով», նա նաև ներողություն  է խնդրել և ցավակցություն հայտնել ավիավթրի հետևանքով զոհվածների հարազատներին։
 

Իրանի նախգահ Հասան Ռոհանին էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել փոխահատուցում տրամադրել կործանված ինքնաթիռի դիմաց՝ հավելելով, որ Թեհրանը կշարունակի աիավթարի հետաքննությունը․
« Հետաքննությունը կշարունակվի այս մեծ ողբերգության աններելի սխալի  պատճառները պարզելու և օրինեքով հետապնդելու համար»,- գրել է  Իրանի նախագահը իր Թվիթերի միկրոբլոգում։