Բորտնիկովը ժամանում է Երևան՝ Փաշինյանի խնդրանքով

Բորտնիկովը ժամանում է Երևան՝ Փաշինյանի խնդրանքով

Այսօր վաղ առավոտյան ժամը 08:30-ին Հայաստան է ժամանում Ռուսաստանի անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: Նա ընդամենը մեկ ժամ է մնալու Հայաստանում, հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և անմիջապես Երևանից մեկնելու է Բաքու՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման:

Մեր տեղեկություններով, այցը իրականացվել է ՀՀ վարչապետի խնդրանքով՝ սահմանազատման աշխատանքների հետ կապված: Պարզ ասած, Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն բանակցել ադրբեջանցիների հետ և սեփական երկրի շահերը պաշտպանել, Բորտնիկովը գալիս է մեր փոխարեն բանակցելու: Թեման նախևառաջ Սյունիքի սահմաններն են:

Եվս մեկ ապացույց այն բանի, որ մենք արագությամբ կորցնում ենք մեր ինքնիշխանությունը և Հայաստանում կառավարումն իրականացվում է ռուսական իշխանությունների կողմից: Բնականաբար, ռուսներն առաջին հերթին իրենց շահերն են պաշտպանելու և փորձելու են առավելագույնը չնեղացնել Ադրբեջանին: