Եղանանակի ու ՀԷՑ-ի թեթև ձեռքով այսօր մայրաքաղաք Երևանում ռոմանտիկ-հայրենասիրական միջավայր էր ձևավորվել: Մի կողմից քաղաքի տարբեր թաղամասեր տևական ժամանակ հոսանքազրկվել էին, ինչի մասին պարբերաբար ահազանգում են երևանցի օգտատերերը, մյուս կողմից կայծակ է ու ամպրոպ: Այս ամենը ինչ-որ տեղ ռոմանտիկ տրամադրություններ է առաջացրել շատերի մոտ, իսկ ամպրոպին հաջորդած կայծակն էլ հայրենասիրական պատկերներ է ապահովել երկնքում:
Մասնավորապես, համացանցում տարածվում է կայծակի մի նկար, որտեղ կայծակի ճառագայթներով ասես Հայաստանի քարտեզն է պատկերվել երկնքում: Քարտեզը, սակայն,կիսատ է, ինչը խորհրդանշական է այս իրավիճակում, շատերն այն քաղաքական ենթատեքստով մեկնաբանեցին, որ սա Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանը մասնատած քարտեզի պատկերն է: