Բոյկոտել Անդրանիկ Քոչարյանին. Մանուկյանի կոչը՝ լրագրողներին

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խիստ քննադատեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պահվածքը լրագրողի հանդեպ՝ անվանելով այն «խայտառակ և անթույլատրելի»։
Մանուկյանը կոչ արեց լրագրողներին չհանդուրժել նման վերաբերմունքը և բոյկոտ հայտարարել Անդրանիկ Քոչարյանին ու մյուս պատգամավորներին, որոնք վիրավորում են լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Նա նաև պահանջեց, որ լրագրողական կազմակերպությունները բարձրաձայնեն այս խնդրի մասին։
Կարծիքներ