Ինչպես են ուզում արժեզրկել ռուսական ռուբլին․ ներկայացնում է տնտեսագետը

Ինչպես են ուզում արժեզրկել ռուսական ռուբլին․ ներկայացնում է տնտեսագետը

Բորսային եւ ֆինանսական հարցերով վերլուծաբան Ստեպան Դեմուրան ներկայացրել է, թե ինչպես է Միացյալ Նահանգները ցանկանում հասնել ռուսական ռուբլու ամբողջական արժեզրկմանը։ Ըստ մասնագետի, այն, ինչ անում է հիմա Միացյալ Նահանգները տնտեսական սահմանափակումների իր քաղաքականությամբ, Վաշինգտոնի ծրագիրն է, որի վերջնական արդյունքը ռուբլու փլուզումն է։

Вечерняя Москва-ի հետ զրույցում նա ասել է, որ նախ ամերիկացիները ուզում են, որ դոլարի գինը հասնի 87 ռուբլու, ապա 95, իսկ հետո արդեն՝ 125 եւ այդպես շարունակ։ Դեմուրան սակայն չի մանրամասնել, թե նման բան ինչ ժամկետներում հնարավոր կլինի։