Հարավային Կորեայի նախագահին կարող է սպառնալ մահապատիժ 

Հարավային Կորեայի նախագահին կարող է սպառնալ մահապատիժ 

Հարավային Կորեայի Ոստիկանությունն ու Դատախազությունը հնարավոր է, որ այդ երկրի նախագահ Յուն Սոկ Յոլի գործողությունները որակեն որպես «ապստամբության պարագլխի գործողություններ», որի նպատակը եղել է իշխանազավթումն ու երկրի սահմանադրական կարգի խաթարումը։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Հարավ-Կորեական օրենսդրությունը բավականին խիստ է նման դեպքերում եւ դավադրության կամ ապստամբության պարագլխի համար սահմանում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ։

Դավադրության կամ ապստամբության մասնակիցների եւ առանցքային դերակատարների համար էլ պատիժը նույնն է։ Միաժամանակ, Հարավային Կորեայում օրենսդրությունը թույլ է տալիս քրեական հետապնդում իրականացնել գործող նախագահի հանդեպ, եթե գործը վերաբերվում է իշխանազավթմանը կամ պետական դավաճանությանը։ Այս դեպքում չի բացառվում, որ Յուն Սոկ Յոլին սպառնա մահապատիժ, եզրակացնում է պարբերականը։