Զոհեր և վիրավորներ կան. ի՞նչ է եղել Ֆլորիդայի համալսարանում

Զոհեր և վիրավորներ կան. ի՞նչ է եղել Ֆլորիդայի համալսարանում

Ֆլորիդայի համալսարանում կրակոցներ են հնչել, 5 մարդ է մահացել, 6-ը` վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով CNN–ին։ «Վիրավորները հոսպիտալացվել են, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը` ծանր»,– նշվում է հաղորդագրությունում։ Կրակոցների մասին արդեն տեղեկացրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

«Ամոթ է, սարսափելի բան: Սարսափելի է, որ նման բաներ են տեղի ունենում», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։ Ըստ ԶԼՄ–ների` այս պահին 1 ձերբակալված կա, բայց ենթադրվում է, որ հանցագործները 2–ն են։