Մրցավարը ֆուտբոլային հանդիպման ժամանակ դանակահարել է ֆուտբոլիստին

Մրցավարը ֆուտբոլային հանդիպման ժամանակ դանակահարել է ֆուտբոլիստին

Ֆուտբոլի մրցավար Ռեմիջիո Արմոան Արգենտինայում հանդիպման ժամանակ դանակով հարձակվել է խաղացողի վրա։ Այս մասին հայտնում է Goal-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղի ընթացքում խաղադաշտում ծեծկռտուք է տեղի ունեցել, և խաղացողները շրջապատել են մրցավարին։ Այնուհետ Արմոան հանել է դանակը և հարվածել խաղացողներից մեկի կրծքին։

Տուժածը կորցրել է գիտակցությունը և խաղընկերները դուրս են բերել խաղադաշտից։ Ավելի ուշ խաղացողին բուժօգնություն է ցուցաբերվել, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հաղորդվում է, որ խոսքը ֆուտբոլիստ Քևին Ա.-ի մասին է։ 

Արմոան հանցագործությունից հետո փորձել է փախչել։ Սակայն ոստիկաններին հաջողվել է բերման ենթարկել նրան։ Դեպքի առնչությամբ իրավապահները գործ են հարուցել։