Թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի  վերին ենթաշրջանի գյուղերը

Թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի  վերին ենթաշրջանի գյուղերը

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.

«Այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը,   Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի  վերին ենթաշրջանի գյուղերը։
Մարտունի քաղաքում հրդեհվել է  բնակելի մեկ տուն։  Հրշեջ փրկարարները տեղում  հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում։
Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են»։