Apple-ը կվճարի 1 միլիոն դոլար նրան, ով կգտնի թերություններ iPhone-ի վրա

Apple-ը կվճարի 1 միլիոն դոլար նրան, ով կգտնի թերություններ iPhone-ի վրա

Apple ընկերությունը Black Hat Security Conference կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ մեկ միլիոն դոլար կվճարի նրան, ով կկարողանա հայտնաբերել թերություն iPhone-ի մեջ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Խոսքը ծրագրային բարդ թերությունների մասին է։ Եվս կես միլիոն դոլար էլ կվճարվի այն մարդուն, ով կգտնի ցանցահենային հարձակում սմարթֆոնի վրա, որը առանց օգտատիրոջ փոխազդեցության վնասակար կամ լրտեսական ծրագրեր է ներմուծում սմարթֆոնի մեջ։ Այս պարգեւատրումների խոստումները Apple-ի համար համարվում են ռեկորդային, քանի որ մինչ այդ նման խոստումները չեն գերազանցել 200 հազար դոլարը։