Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը կստորագրեն «ճանապարհային քարտեզ»

Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը կստորագրեն «ճանապարհային քարտեզ»

Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտգործնախարարների՝ վաղը Ակտաուում կայանալիք հանդիպմանը նախատեսվում է ստորագրել «2022-2027 թվականների ճանապարհային քարտեզը» երեք երկրների տարածքներով անցնող Միջին միջանցքի մշակման և շահագործման մեկնարկի վերաբերյալ։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Միջին միջանցքը ծառայում է Չինաստանից Թուրքիա և եվրոպական երկրներ, ինչպես նաև հակառակ ուղղությամբ ապրանքների հոսքի ավելացմանը։ Չինաստանից Եվրոպա բեռնափոխադրումները տևում են միջինը 20-25 օր։