Որն է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի այսօրվա նիստի օրակարգը

Որն է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի այսօրվա նիստի օրակարգը

Այսօր՝ ապրիլի 12-ին, Մինսկում տեղի կունենա ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստը։ Հիշեցնենք, որ Հայաստանն այդ նիստին մասնակցում է ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով, ինչը ըստ ամենայնի կարող է ընկալվել որպես դեմարշ՝ ուղղված ԱՊՀ-ին։ 

ԱՊՀ Գործադիր կոմիտեն տեղեկացրել է, որ նիստի ընթացքում ԱԳ նախարարները մտքերի փոխանակություն կկատարեն արդիական միջազգային օրակարգին առնչվող հարցերի մասին, կանդրադառնան ԱՊՀ շրջանակներում գործակցության հետ կապված հարցերին։ Բացի այդ, նիստի մասնակիցները նաեւ որոշումներ կկայացնեն կապված ԱՊՀ անդամ երկրների ուղարկած պատվիրակությունների կարգավիճակի մասին Կոնվենցիայի, 25 եւ 26 թվականներին ԱՊՀ սպորտային մայրաքաղաքների հայտարարման եւ այլ կարեւոր հարցերի մասին։ Նիստին նաեւ կամփոփվեն ԱՊՀ շրջանակներում միջգերատեսչական խորհրդակցությունների պլանի կատարողականն ու կառույցի շրջանակներում արտաքին քաղաքական գերատեսչությունների գործակցության ակտիվացման ծրագրի կատարողականը։
Նարեկ Հարությունյան