Բացի ՀՀ երեք նախագահներից ովքեր են մասնակցում Կաթողիկոսի հետ հանդիպմանը

Բացի ՀՀ երեք նախագահներից ովքեր են մասնակցում Կաթողիկոսի հետ հանդիպմանը

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ժամը 18:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ ՀՀ երեք նախագահներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը։

Հանդիպումը կայանում է Վեհարանում, մասնակցում են 6 հոգի՝ 3+2+1 ֆորմատով: Մասնակցում են ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վեհափառը և Արցախի նախագահներ՝ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը:

Գրել էինք որ հանդիպումը կայանալու է 3+2+2 ձևաչափով, որին մասնակցելու էին ՀՀ երեք նախագահները, Արցախի երկու նախագահները և  երկու Կաթողիկոսները՝ Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն: Սակայն, նաև նշել էինք, որ Արամ Ա Կաթողիկոսը հավանական է չգա Հայաստան և չմասնակցի հանդիպմանը: