Ալիեւների ընտանիքը հայտնվում է նոր սկանդալի կենտրոնում կամ «Բաքվի լվացքատուն-2». մաս 2-րդ

Ալիեւների ընտանիքը հայտնվում է նոր սկանդալի կենտրոնում կամ «Բաքվի լվացքատուն-2». մաս 2-րդ

Լրագրողական հետաքննության արդյունքում պարզվել է, որ այսպես ասած՝ ադրբեջանական գործի մասով առկա է երկու ընկերություն՝ Jetfield Networks-ը եւ Larkstone-ը, որոնք չեն համապատասխան այն պրոֆիլին, ինչը ենթադրելի պետք է լիներ, որպեսզի համագործակցություն ծավալեր իսրայելական ռազմարդյունաբերական հսկայի հետ։ Jetfield ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին Նոր Զելանդիայում, իսկ 2012 թվականին տեղափոխել է իր գործունեությունը Մարշալյան կղզիներ։ Այնտեղ, համաձայն, բանկային փաստաթղթերի, որոնք ստացվել են իտալական L’Espresso պարբերականի կողմից, ընկերության այսպես ասած օրինական ժառանգորդը զբաղվել է խորհրդատվական գործունեությամբ։ Ավելի վաղ, ընկերուըթյունը բանկերին տեղեկացրել է, որ զբաղվում է շինտեխնիկայի առք ու վաճառքով։ Հիմնադիրը համարվող է Ջավիդ Հուսեյնովը, ադրբեջանցի, 1961 թվականին ծնված, ով նաեւ Larkstone-ի հիմնադիրն է, որը գործում է Էստոնիայի սահմաններից դուրս։ Jetfield ընկերությունը Մարշալյան կղզիներ տեղափոխվեց ճիշտ այն ժամանակ, երբ 2012 թվականի փետրվարին միջազգային եւ իսրայելական մամուլը հայտարարել իսրայելա-ադրբեջանական խոշորագույն գործարքի մասին։ Իսրայելը գնում է նավթ Ադրբեջանում, Ադրբեջանը՝ սպառազինություններ եւ գյուղտեխնիկա։ Ադրբեջանը Իսրայելի համար ձեռք է բերում կարեւոր նշանակություն, քանի որ ուներ սահման Իրանի հետ, իսկ Իրանը Իսրայելի հակառակորդն է։ Մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումները, որոնք առկա էին եւ են Ադրբեջանում, Իսրայելի համար խնդիր չի հանդիսանում։ Իսրայելի համար խնդիր չի հանդիսանում նույնիսկ 1992 թվականի փետրվարին ԵԱՀԿ կողմից սահմանված Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգոն։ Բանակցությունները IAI-ի եւ Բաքվի միջեւ սկսվեցին մոտավորապես երկու տարի առաջ այն բանից, երբ հայտարարվեց պայմանագրի մասին, իսկ բանակցությունները իսրայելական ռազմարդյունաբերական հսկայի հետ, ցույց են տալիս, որ այդ ամենից տեղյակ են եղել իսրայելական ընկերության բազմաթիվ պատասխանատու պաշտոնյաներ։ Մատակարարումները սկսվեցին երկու տարի անց պայմանագրի կնքումից եւ շարունակվեցին ոչ պակաս, քան հինգ տարի։ Իսրայելական եւ միջազգային մամուլի հրապարակումների համաձայն, գործարքը ներառում էր անօդաչուներ եւ հակահրթիռային համակարգեր։ Դա Ադրբեջանի համար ահռելի գործարք էր, որը կազմում էր Ադրբեջանի ռազմական բյուջեի կեսը՝ 3,2 միլիարդ դոլար։ Գործարքը աննախադեպ էր նաեւ իսրայելական ընկերության համար։