Քրիշտիանու Ռոնալդուն հանդիպել է «Ռեալի» նախագահի հետ

Քրիշտիանու Ռոնալդուն հանդիպել է «Ռեալի» նախագահի հետ

«Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հանդիպել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։ Այս մասին իր թվիթերյան էջում հաղորդում է El Chiringuito TV-ն։ Հանդիպումը տեղի է ունեցել Թուրինի «Յուվենտուսի» բազայում։ Թե ինչ են կողմերը քննարկել, ներկա պահին դեռ անհայտ է։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2018 թվականի ամռանն է տեղափոխվել «Յուվենտուս» մադրիդյան ակումբից։ Տրանսֆերի արժեքը կազմել է 117 միլիոն եվրո։ Մարզիկի պայմանագրի գործողության ժամկետը լրանում է մինչեւ 2022 թվականը։ Իտալիայի առաջնության ընթացիկ սեզոնին Ռոնալդուն մասնակցել է 14 հանդիպման, խփել է 15 գոլ եւ կատարել երկու արդյունավետ փոխանցում։ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում մասնակցել է 4 հանդիպման։