Վեճ՝ դատարանում

Վեճ՝ դատարանում

Դատարանում շարունակում է պատգամավոր Լևոն Քոչարյանի և նրա ընկեր Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը: Գործով անցնող կարմիրբերետավոր Հրաչիկ Խաչատրյանը ցուցմունք է տալիս: Թեժ է անցնում, հանրային մեղադրողները և Քոչարյանենց պաշտպանները վիճում են: 

«Որ դուք ակնկալել եք ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի կարգադրությունը, սա ընկալելի չէ։ Այդ զեկուցագիրը հիմք է հանդիսացել քրեական հետապնդման հարուցման, Լևոն Քոչարյանին մեղադրանք առաջադրելու, կալանավորելու, ամեն ինչ էդտեղից է սկսում։ Ի՞նչ կարգադրություն էիք ակնկալում ոստիկանության Շենգավիթի բաժնի պետից, ի՞նչ կարգադրություն կարող էր տալ ձեզ էս զեկուցագրի վերաբերյալ»,-Հրաչիկ Խաչատրյանին հարցրեց Լևոն Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Երբ ես գրություն եմ գրում դատարանին, վերջում գրում եմ «հարգանքով՝ Արամ Վարդևանյան: Եթե ինձ մեկը հարցնի՝ ինչու եմ գրում, որովհետև հարգանք ունեմ դատարանի նկատմամբ, դրա համար էլ գրում եմ՝ «հարգանքով»։ Եթե մի դատարան է, որն ինձ համար բացարկման ենթակա է, ներքևում չեմ գրում «հարգանքով», գրում եմ ուղղակի Արամ Վարդևանյան և ներքևը ստորագրում եմ։ Ուզում եմ հասկանալ՝ դա դուք ձևական գրում ե՞ք, թե՞ ձեզ համար ձևական չէ, ակնկալում եք ինչ-որ կարգադրություն»,- հարցրեց Արամ Վարդևանյանը

Դատախազ Արթուր Դանիելյանն առարկեց՝ ասելով, որ տուժողը չի կարող պատասխանել հարցին։ Դա պատճառ հանդիսացավ Վարդևանյանի և դատախազի միջև վիճաբանության։

Այսպես կոչված տուժող ոստիկանը հարցին պատասխանեց, որ դա ընթացակարգ է, սակայն չկարողացավ պատասխանել, թե ինչ ընթացակարգ է։

Նշենք, որ ոստիկանության կարմիր բերետավորը հարցերի մեծ մասին չի կարողանում պատշաճ պատասխան տալ և գրեթե մշտապես նրան օգնության են հասնում դատախազները՝ ներկայացնելով առարկություն։

Մանրամասները` տեսանյութում։