Մարբուրգյան տենդը կարող է առաջացնել նոր պանդեմիա․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ աշխարհը կանգնած է նոր վտանգավոր հիվանդության՝ Մարբուրգյան տենդի տարածման խնդրի առաջ։ Նման հայտարարություն ԱՀԿ-ից հնչել են այն բանից հետո, երբ Ռուանդայում հաստատվել են այս հիվանդությամբ վարակման առաջին դեպքերը։
Մարբուրգյան տենդի հարուցիչը պատկանում է նույն հարուցիչների ընտանիքին, ինչ որ Էբոլա տենդը եւ կարող է առաջացնել ծանր հեմորագիկ շոկ՝ վարակակիրների մոտ։ ԱՀԿ տվյալներով, արձանագրվել է վարակման 27 դեպք, որոնցից իննի դեպքում վարակակիրները մահացել են։ Դիտարկումների պատմության մեջ, սա Մարբուրգյան տենդի չորրորդ բռնկումն է։ Ազգային մակարդակում, ըստ ԱՀԿ-ի, վտանգը չափազանց բարձր է, ռեգիոնալ մակարդակում՝ բարձր, գլոբալ մակարդակում՝ ցածր։ Վարակակիրների մեծ մասը Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիի երկու հիվանդանոցների աշխատակիցներ են։ Մարբուրգյան տենդի մահացությունը տատանվում է 24-88 տոկոս։
Կարծիքներ