Ադրբեջանն ավելացրել է իր գազի արտահանումը, նվազեցրել նավթի արտահանումը

Ադրբեջանն ավելացրել է իր գազի արտահանումը, նվազեցրել նավթի արտահանումը

Ադրբեջանն 2019 թվականին արտահանել է 31 միլին 238 հազար տոննա նավթ, ինչը 4,3 տոկոսով ավելի քիչ է, քան 2018-ի ցուցանիշն է։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությունը։ Արտահանված նավթից ստացված եկամուտը կազմում է 14 միլիարդ, 447 միլիոն 114 հազար դոլար․ անկումը՝ 11,6 տոկոս։ Նույն ժամանակահատվածում գազի արտահանումը կազմել է 12 միլիարդ 210,2 միլիոն խորանարդ մետր։ 2018-ի համեմատ արտահանումն աճել է 23,2 տոկոսով։ Գազի արտահանումից ստացված եկամուտը կազմել է ՝ 2 միլիարդ 569 միլիոն 583,3 հազար դոլար։ Աճը՝ 50,8 տոկոս։