Այսօր Գինոսյանի ծնունդն է․ Կարնո տոնախմբությունը երկնքում է
Գագիկ Գինոսյանի դստեր հուզիչ գրառումը հիշեցրեց, որ այսօր հոր ծնունդն է։
Առաջին ծնունդը՝ առանց հոր։ Մեր ազգի համար էլ առաջին ծնունդն է՝ առանց նրա։ Հասկանում եմ, թե այսօր ինչու՞ ազգովին չենք հիշում նրա ծնունդը, միայն հարազատ աղջիկն է հիշում, չէ՞ որ ազգի համար էլ նա թանկ, շատ թանկ էր, անգնահատելի։ Այսօր ազգս ցավի, տառապանքի, արհավիրքի, արժեքները կորցնելու ճամփով է անցնում։
Գինոսյանի դուստրը հորն ասում է․ «Շնորհակալ եմ ինձ որ հասցրել եմ քեզ ճանաչել, քո գինն ու կարևորությունը հասկանալ, երբ դու դեռ կողքիս էիր... »։
Ազգն էլ ճանաչել է նրա գինն ու կարևորությունը, բայց այսօր՝ արժեքների անկման պահին, այդ գինը ավելի քան կարևորվում է, ինչպես սիրելի դուստրն է ասում՝ «բոլոր կոտրվածքներս քո սիրով են բուժվում... »։ Մեր ազգի կոտրվածքները նույնպես արվեստի ուժի սիրով է բուժվում։
Այսօր Գագիկ Գինոսյանի ծննդյան օրն է․ Կարնո տոնախմբությունը երկնքում է։ Երկրի վրա թողել է իր արվեստը, թագավորական պարերը, որ մենք տոնենք․․․
Կարծիքներ