Բերման ենթարկած օպերատորին ազատ են արձակել

Քիչ առաջ ազատ են արձակել առավոտյան ձեռնաշղթաներով բերման ենթարկած NewDay.am-ի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին։
Օպերատորը խորհրդարանի աշխատանքները լուսաբանելու համար անցել էր ԱԺ շենքի անցակետով, սակայն ռենտգեն սկաները նրա մոտ դանակ էր հայտնաբերել եւ խորհրդարանում անվտանգություն իրականացնող ՊՊԾ-ն հաղորդում էր ներկայացրել ՆԳՆ-ն ու ձեռնաշղթաներով ոստիկանության Արաբկիրի բաժին էին տարել օպերատորին․«Օպերատորին ազատ են արձակել անազատության մեջ պահելու անհարաժեշտությունը վերանայելու հիմքով, հետագա ընթացքը կերեւա դանակի փորձաքննությունից հետո» մեզ փոխանցեց կայքի խմբագիր Անի Գեւորգյանը։
Պատմեց, որ օպերատորի ծոցագրպանում է եղել դանակը, օպերատորը անգամ չի հիշել, որ իր մոտ նման դանակ կա եւ մի քանի անգամ անցել է սարքի տակով ու վստահեցրել, որ իր մոտ կասկածելի իր չկա։
Կարծիքներ