Նիկոլն ու շաղգամը

Նիկոլն ու շաղգամը

Նիկոլը բռնեց շաղգամից,
Աննան Նիկոլից,
Հրաչը Աննայից, 
Սիփանը՝ Հրաչից,
Փոքրիկ Արփին՝ Սիփանից,
Չալոն Արփի շորից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից
Հանեցիիիիին...

Բայց հանեցի՞ն որ: Փաշինյանն ասում է՝ սիգարետի արտահանման այս ձևը 5 տարվա պատմություն ունի ու եթե մեկին պետք է մեղադրել, դա Միքայել Մինասյանի աներն է՝ Սերժը:
-Խեղճ հարկային մարմինն ի՞նչ անի, առաջվա նման եկել են, ասել են սիգարետ ենք արտահանում, նրանք էլ թույլ են տվել: Այսօր էլ, եթե մեկը գնա և ասի, էլի թույլ են տալու,- ասում է Նիկոլը:

Լո՞ւրջ:

Իսկ ինչո՞ւ էր այդ նույն հարկայինը հերքում, որ նման բան է տեղի ունեցել, որ ինքը կապ ունի այդ ամենի հետ: Լավ, ենթադրենք հարկայինն առաջնորդվում էր ինքնապաշտպանության բնազդով: Իսկ ինչո՞ւ այս երկու տարում այդ նույն հարկայինը վարչապետին չէր զեկուցել գոյություն ունեցող այդ կոռուպցիոն մեխանիզմի մասին: Ինչո՞ւ հարկայինում ոչինչ չի փոխվել մինչ օրս, ինչպե՞ս կարող է այսքանից հետո էլ ինչ-որ մեկը, ինչպես Փաշինյանն է ասում, դիմել և նույն կոռուպցիոն եղանակով սիգարետ արտահանել:

Եվ ամենազարմանալին: Ինչո՞ւ հանկարծ այս պատմության մեջ հայտնվեց Նիկոլ Փաշինյանը՝ յուր տկնոջով, աներձագով, սանիկով ու մյուսներով հանդերձ: Սա արդյոք չի՞ նշանակում, որ մաքսանենգ ճանապարհով սիգարետ արտահանելու «լազեյկայի» մասին Նիկոլ Փաշինյանն իմացել է  առաջինը կամ առաջիններից մեկն ու փորձել իր ձեռքը վերցնել այդ «բիզնեսը»:

Ասում է՝ դուք ավելի լավ է հետաքրքրվեք Միշիկի վրա եղած քրեական գործով: Իբր ի՞նչ: Իսկ ի՞նչ է, դա այնպիսի մի գործ է, որ տարբերվում է քո բռնած մյուս գործերի՞ց: Չէ եղբայր, այլևս հետաքրքիր չէ, թե քո վնգստացող իրավապահներն ում դեմ ինչ գործ են հարուցել: Հիմա ամենահետաքրքիրը քո և քո ընտանիքի դեմ հարուցվելիք գործերն են, և ժողովուրդն էլ անհամբերությամբ այդ գործերին է սպասում:

Եվ վերջում: Սիրելի հայրենակիցներ, ձեր թափթփվածության պատճառով վրա է հասել կորոնավիրուսի 2-րդ փուլը: Վարակվելուց խուսափելու 3 ձև կա՝ անլվա ձեռքերով դեմքին չդիպչել, դիմակ կրել և Միշիկի ասածներին չհավատալ: