Արսեն Թորոսյանը բանակցում է ԳԱՎԻ, ԱՀԿ-ի ու Նուբար Աֆեյանի հետ՝ պատվաստանյութի հարցով

Արսեն Թորոսյանը բանակցում է ԳԱՎԻ, ԱՀԿ-ի ու Նուբար Աֆեյանի հետ՝ պատվաստանյութի հարցով

Այսօր կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման մասին։ Նախարար Թորոսյանն ի պատասխան նշեց, որ այս պահին աշխարհում 100-ից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք, որից,սակայն, 20-ն են, որ ավելի հավանական են, որ կդառնան։ «Նախնական առաջին ու երկրորդ փուլի հետազոտությունները շատ քիչ թվով անձանց վրա են փորձարկվում, հետո՝ մոտ 100, հետո տասնյակ հազարների, ցույց են տալիս, որ, ամենայն հավանականությամբ, լինելու են պատվաստանյութեր ու լինելու է ոչ թե մեկը, այլ մի քանիսը»,-տեղեկացրեց Թորոսյանը։

Հայաստանը հիմա բանակցություններ է վարում երկու ուղղություններով, ինչպես  ուղիղ արտադրողների՝ «Մեդեռնա» ընկերության հետ, որը Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերությունն է և որը, Արսեն Թորոսյանի խոսքով՝ ամենահավանական թեկնածուն է։

Հայաստանը բանակցում է նաև  ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու ԳԱՎԻ-ի հետ, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել՝ մեծաքանակ բաշխումներ իրականացնելու համար։
Արսեն Թորոսյանը մտավախություն ունի, որ պատվաստանյութերի խմբաքանակները տարբեր երկրների թվում՝ Հայաստանին ուշ հասնեն՝ 2021 թվականի սկզբում կամ վերջում: